Ճամփորդություն դեպի Գյումրի

luso gyumriՈղջույն, այսօր կպատմեմ, թե ինչպես ստացվեց, որ հայտնվեցի իմ սիրելի Գյումրիում: Ամեն ինչ սկսվեց Դասարան TV-ից. այս տարվա վերջին թողարկման հյուրը Աշոտ Բլեյանն էր, մենք նրանից հարցազրույց էինք վերցնում, և այնպես ստացվեց, որ զրույցը տարավ մեզ Գյումրի: Տիար Բլեյանը ինձ խոստացավ, որ այս տարի անպայման ես կայցելեմ Գյումրի և խոստումը կատարվեց: Իմ սիրելի ընկեր Լուսինեն կազմակերպեց իմ և Մարիանային ճամփորդությունը, մենք միացանք գիտակների թիմին և առավոտ կանուխ գնացքով ընկանք ճամփա…Հասանք Գյումրի, այնտեղ ինպես հարկն է մեզ դիմավորեցին. պապիկս ու հորեղբայրներս մեքենաներով եկել էին կայարան, ես ինձ շատ լավ զգացի: Ես պապիկիս խնդրել էի, որ մեզ քաղաքով ման տա, որպեսզի Մարիանան և ընկեր Լուսինեն տպավորվեին իմ քաղաքով: Ինձ թվում է այդպես էլ եղավ, մենք գնացինք հրապարակ, Ձիթողցոնց տուն թանգարան, շրջեցինք Վարպետաց փողոցով, այցելեցինք Շիրազի տուն թանգարան, գնացինք Յոթվերք մոմ վառելու: Ուզում էինք նաև այցելել Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը, սակայն փակ էր: Բայց այս ամենը ամբողջական չէր լինի, եթե մենք չգնայինք տատիկիս տուն, տուն, որտեղ ես ծնվել եմ: Տատիկս ինձ շատ էր սպասում, վաղուց ինձ չէր տեսել: Փոքրիկ քույրիկս՝ Սուսիկը, այնքան էր ոգևորվել  մեր այցից, որ հնարավոր ամեն ինչ անում էր, որ մեզ ուրախացներ: Ես ցույց տվեցի իմ տունը, նկարվեցինք հորեղբորս լաբորատորիայում, այնտեղ ամառային արձակուրդներին ես էլ էի աշխատում և ընկերներիս հետ հետաքրքիր բաներ պատրաստում: Հա ասեմ, որ մեր շունիկը հինգ հատ ձագ էր ունեցել, շատ լավն էին ձագուկները  և ես խոստացա գարնանը Մարիանային մեկ հատ ձագուկ նվիրել, եթե նրա մայրիկը համաձայնի: Մենք շատ ժամանակ չունեինք, որ երկար մնայինք մեր տանը և շտապեցինք գիտակների խաղը նայելու: Շատ հետաքրքիր անցավ, բայց շատ բարդ հարցեր էին: Երբ խաղը ավարտվեց, դուրս եկանք և տեսանք, որ ձյուն է գալիս, անչափ գեղեցիկ էր…մենք ձնագնդիներ խաղալով գնացնիք կայարան, որ վերադառնայինք: Շատ տպավորիչ օր էր ինձ համար, նման ուրախ ճամփորդություն ես չէի ունեցել, միայն ափսոսում են, որ ամբողջ դասարանով չէինք: Հուսամ, մի օր էլ ամբողջ դասարանով կգնանք Գյումրի:

This slideshow requires JavaScript.

Leave a comment