Կրիշտիանու Ռոնալդու (պորտ.՝ Cristiano Ronaldo, փետրվարի 5, 1985
Cristiano Ronaldo
_4-1″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;”>[4]
Կրիշտիանու Ռոնալդու (պորտ.՝ Cristiano Ronaldo, փետրվարի 5, 1985
_4-1″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;”>[4]
_5-1″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;”>[5], Ֆունշալ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի ավագը։
Ռոնալդուն դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլլարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»: Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։
Ռոնալդուն իր կարիերան սկսել է «Անդորինյայում», որտեղ 2 տարի խաղալոց հետո տեղափոխվել է «Նասիոնալ»։ 1997 թվականին տեղափոխվել է պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ «Սպորտինգ»: 2003 թվականին նա գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս սըր Ֆերգյուսոնիուշադրությունը, ով Ռոնալդուի համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Արդեն 2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը «Յունայթեդի» կազմում։
2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել։ 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ։ 2014թվականին նա Մադրիդի Ռեալի հետ նվաճեց Եվրոպայի կարևորագույն գավաթը՝ Չեմպիոնների Լիգան՝ դառնալով այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել այն երկու տարբեր ակումբների հետ։ Ռոնալդուն նաև դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ, իսկ արդեն մրցաշարի պատմության մեջ նա երկրորդն է՝ զիջելով միայն իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին: Ռոնալդուն այն ֆուտբոլիստն, ով կարողացել է Մադրիդի Ռեալի կազմում ամենաարագը հեղինակել 100 գոլ։ 2014 թվականի փետրվար ամսին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը։ Երբ նա տեղափոխվեց Ռեալ, կրում էր 9 համարի մարզաշապիկ, բայց արդեն իսկ իր երկրորդ մրցաշրջանում նրան հանձնվեց 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ռաուլը։ Ռոնալդուն Յունայթեդում ևս հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով։
Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի[7]: