Եղևնին ու բարդին

1 Vote

Մի եղևնի կար, այդ եղևնին շատ տխուր էր, որովհետև մի բարդի, շատ ուժեղ, հզոր, մեծ բարդի իր ճյուղերով փակել էր արևի շողերը, իսկ եղևնուն պետք էր շատ-շատ տաքություն: Մի անգամ եղևնին չդիմացավ և սկսեց բարձր լացել, բարդին հարցրեց.
— Ինչո՞ւ ես լալիս:
—Որովհետև դու փակել ես արևը, և արևը ինձ չի կարողանում  տաքացնել, կտաս ինձ տաքություն,-ասաց եղևնին:

— Չէ, ես ինչո՞ւ պետք է տամ քեզ իմ տաքությունը:
Եվ մի օր  գիտեք՝ ինչ կատարվեց, այդ նույն օրը ընկավ բարդին, բայց եղևնին բարդու պես չվարվեց, այլ լսեց ու  տաքություն   տվեց:

Միշտ  հիշեք՝   եթե  դիմացինդ   անշնորհք  է  և   վատ  բաներ  է  անում  քեզ համար,  ապա դու նույնը մի կրկնիր, այլ լավն արա, որովհետև մի օր այդ մարդը կհասկանա, որ այդ ամենը տհաճ է և իր սխալը կուղղի:

Գրավոր աշխատանք

  1. Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա:

Եղևնի, որովհետև, արև, հարևան, բարդի, եթե, երազ, անորակ, նաև, ես

օր՝ եղևնի- 5 տառ, 7 հնչյուն

2. Այբբենական կարգով դասավորի՛ր հետևյալ բառերը:

եղևնի, եղնիկ, տոնածառ, ձմեռ, ձյուն, փաթիլ, ամանոր

3. Կազմի՛ր նախադասություններ եղևնի, բարդի, Ձմեռ պապ, փաթիլ  բառերով, դարձրու՛ նրանց կոչականներ:

4. Համառոտ, մի քանի նախադասությամբ փոխադրի՛ր ստեղծագործությունը: